Ովքեր առաջիկայում պաշտոնանկ կարվեն. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաև մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ։ Կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն։

Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են անկախ և կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները։ Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ։ Եվ մեր աղբյուրների փոխանցմամբ հավասար մրցակցության հռչակումից հետո կառավարությունն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել։ Հատկապես, որ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է և կարճ ժամանակ անց ռեստորան ու այլ բիզնես ձեռք բերել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս