
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո այդ մարզի ոստիկանության համակարգում սկսված կադրային ջարդը շարունակվում է: Հոկտեմբերի 20-ին պաշտոնանկ է արվել նաեւ Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը: Նշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Վախթանգ Ավագյանը: Կապանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արթուր Շմավոնյանը: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը: Այս պաշտնում նշանակվել է գնդապետ Կարեն Թադեւոսյանը:
Ըստ սյունեցիների՝ վերոնշյալ ոստիկաններց շատերը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն են եղել: Մեր տեղեկություններով՝ օրերս նորանշանակ մարզպետը գնացել է Սիսիան քաղաք, եւ ըստ սիսիանցիների՝ սպասվում է, որ առաջիկայում այդ քաղաքի բուժհաստատությունների տնօրենները եւս կփոխվեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: