
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի և Իրաքի իրավիճակները, մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ընթացքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում հետագա քայլերի, այդ թվում Թուրքիայի կողմից սիրիական բանակի աջակցման շուրջ:
Օբաման և Էրդողանը միակարծիք են ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման անհրաժեշտության հարցում: Վերջիններս ընդգծել են Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության անթույլատրելիությունը:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Օբաման բարձր է գնահատել Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարում Անկարայի և Բաղդադի երկխոսությունը: