Այո′, տոմսերը լինելու են նաև 10 հազար դրամով. քաղավիացիայի պետը` Գյումրիից թռիչքների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի մասով շատ կարևոր է, որ մենք հասկանանք հետևյալը. սա նախադեպ է նրա, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որ ֆորմատով, որ պետք է լիներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով Գյումրիի օդանավակայանից դեպի ՌԴ չվերթների մասին, որի տոմսերը պետք է սկսվեն տասը հազար դրամից, այս մասին նշեց ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Սա դասական օրինակ է: Տասը հազար դրամի մասին շատ էր քննարկվում: Ինքնաթիռները սեգմենտավորված տեղեր են վաճառում: Երբ որ մենք հայտարարեցինք` սկսած տասը հազար դրամից, այդպես էլ կա: Այո, ես կարծում եմ և վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաև այդ գնով», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս