Քերին պատմել է իր կարիերայի ընթացքում հանդիպած ամենաբարդ դիվանագիտական խնդրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ճգնաժամն ամենաբարդ դիվանագիտական խնդիրն է դարձել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարիերայում: Այս մասին նա պատմել է Չիկագոյում միջազգային հարցերով խորհրդում իր ելույթի ժամանակ: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը կհաջողվի կարգավորել:

«Ես հավատում եմ, որ կհաջողվի լուծում գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր հումանիտար ճգնաժամի համար: Այդ ճգնաժամն անհնար է լուծել՝ ուղղակի չեկեր ուղարկելով փախստականներին»,-«Ինտերֆաքս»-ը մեջբերում է նրա խոսքը:

Քերին նշել է, որ փախստականների հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը:

«Եվ դա ամենաբարդ դիվանագիտական խնդիրն է, որը ես երբևէ հանդիպել եմ»,-ամփոփել է Քերին:




Լրահոս