
Սիրիայի հյուսիսում ավիահարվածի արդյունքում 22 երեխա և 6 ուսուցիչ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Ավիահարվածներից տուժել է ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում գտնվող դպրոցը:
«Դա ողբերգություն է: Դա բռնություն է: Եվ եթե դա կանխամտածված է արվել, ապա դա ռազմական հանցագորոծություն է»,-ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տարածած հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ այդ հարձակումը կարող է ամենաարյունալի հարձակումը դառնալ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում: