Beeline-ը և Յունիբանկ-ն առաջարկում են բացառիկ վարկեր սարքավորումներ ձեռք բերելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Յունիբանկ-ը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում սարքավորումներ ձեռք բերելու համար: Համագործակցության շրջանակում բաժանորդներին տարաժամկետ վճարման պայմանով 30 000 դրամ և ավել արժողությամբ հեռախոսներ կամ սարքավորումներ ձեռք բերելիս, կտրամադրվի առանց կանխավճարի վարկ 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Վարկը տրամադրվում է 24 ամիս ժամկետով 30 000 դրամից մինչև 1 500 000 դրամի չափով։

Վարկի ամսական միջնորդավճարը կազմում է 0.7 տոկոս։ Օրինակ, 100 000 դրամ արժողությամբ սարքավորումը մեկ տարով ձեռք բերելու դեպքում բաժանորդի համար այն կարժենա 108 400 դրամ։
«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար համագործակցում ենք մեր գործընկերների հետ և փորձում անել այնպես, որ մեր բաժանորդները չմտածեեն ոչ կանխավճարի և ոչ էլ տոկոսադրույքների մասին: Նույնիսկ ապառիկ գնումը Beeline–ի հետ կարող է լինել պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Յունիբանկ-ի հետ սպառողական վարկավորումն ոչ միայն հեշտ է և արագ, այլ շահավետ։ Այսօր, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին վարկեր առավել գրավիչ պայմաններով և ամենակարճ ժամանակահատվածում։ Շնորհիվ այպիսի մոտեցման Յունիբանկ-ը հանդիսանում է POS և կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկը»,– նշեց «Յունիբանկ ԲԲԸ» Վարչության նախագահի տեղակալ, վաճառքների և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս