Պուտինը Հասմիկ Պողոսյանին պարգևատրել է Պուշկինի մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեդալներով և շքանշաններով մշակույթի մի շարք գործիչների է պարգևատրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավական տեղեկատվության պաշտոնական կայքին:

Պարգևատրվել են՝ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան՝ «երկու ժողովրդների միջև համագործակցության և բարեկամության ամրապնդման մեջ ներդրման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և հանրաճանաչության» շքանշանով, «Լերման» ընկերության նախագահ, ԱՄՆ-ի քաղաքացի Սյուզան Էլիզաբեթ Լերմանին՝ Բարեկամության շքանշանով, Չինական պետական Մեծ թաորնի տնօրեն, Չինաստանի քաղաքացի Չեն Պինի՝ Բարեկամության շքանշանով, ինչպես նաև Պուշիկին մեդալով են պարգևատրվել Ղրղզստանում ««Ռուսական ժառանգություն» ռուսաց լեզվի և մշակութային ժառանգության աջակցության կենտրոն» հասարակական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Պերեմիշլինը, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Ավստրալիայի քաղաքացի, ռուսաց լեզվի և գրականության ավստրիական ասոցիացիայի ուսուցիչների գլխավոր քարտուղար Էրիխ Պոյնտերն ու Մոլդովայի քաղաքացի, Քիշնևում Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կոնստանտին Հարետը:Բարեկամության շքանշանով է պարգևատրվել նաև Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի ղեկավար Վիկտոր Գումինսկին:




Լրահոս