Այսօր հայտնի միլիարդատեր Բիլ Գեյթսը դառնում է 61 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիլ Գեյթսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 28-ին Սիեթլ քաղաքում:

Բիլ Գեյթսը կարող էր բոլորիս հայտնի Գեյթսը չլիներ, եթե նրա փոքրիկ` Microsoft ընկերությունը պայմանագիր չկնքեր IBM ընկերության հետ, որտեղ աշխատում էր Բիլի մայրը:  Գեյթսի հիմնադրած առաջին ընկերությունը կոչվում էր Traf-O-Data, իսկ ներկայիս Microsoft ընկերության անվանումն ի սկզբանե գրվում էր Micro Soft:

Գեյթսը համալսարանի իր պրոֆեսորներին հայտարարել էր, որ մինչև 30-ը լրանալը միլիոնատեր է դառնալու: 31 տարեկանում Գեյթսը միլիարդատեր է դառնում: Նրա դասախոսներից մեկը մի անգամ Բիլի մասին ասել է. «Բիլը հիանալի ծրագրավորող է, բայց զզվելի մարդ է»:




Լրահոս