Միլիոնատեր փոխնախարարը «Երազ» է վարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ փոխնախարար Վարդան Գեւորգյանը հայտարարագրել է, որ ունի չորս բնակարան, մեկական ավտոտնակ եւ «Eraz 3218» մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.1 մլն դրամ, 7 հազար դոլար եւ 2.5 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 1 մլն 623 հազար դրամ: Իսկ, ահա, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է, որ ունի նոր կառուցված շինութուններ եւ «Vaz 21099» մակնիշի ավտոմեքենա:

Փոխնախարար Հայրապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 45 հազար դոլար եւ 4 մլն 470 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 3 մլն 800 հազար դրամ:




Լրահոս