Պետական աջակցություն կցուցաբերվի Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության համապատասխան որոշմամբ պետական աջակցություն կցուցաբերվի 2016թ. հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին:

Որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն ՀՀ դրամ կհատկացվի: Սահմանվել է, որ հատկացված միջոցներից ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրել 1,5 մլն ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար ՀՀ դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար ՀՀ դրամ: Որոշմամբ նախատեսվում է նաև ըստ պահանջի ապահովել ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը:




Լրահոս