Armenian text to speach

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները ԼՂ հարցի շուրջ քննարկում կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Ժան Մարկ Էյրոն այսօր ընդունում է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա զարկ տալ ֆրանկո-հայկական հարաբերություններին, մասնավորապես, երկկողմ համագործակցության մասին համաձայնագրերի կնքման օգնությամբ»,-հայտարարել է  Նադալը:

Նրա խոսքով՝  երկու նախարարները կքննարկեն նաև ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, «որպեսզի բանակցությունների օգնությամբ գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն լուծումը»:




Լրահոս