
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է բաժանվել 4 ֆուտբոլիստներից: Goal.com-ը հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի, ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինինի, գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի և հոլանդացի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայի հետ:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբից կարող է հեռանալ նաև Հենրիխ Մխիթարյանը, որը վաղուց վերականգնվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների: