Շոտլանդացի գիտնականներն այս հարցով մի շարք հետազոտություններ են անցկացրել: Մասնագետներն եկել են այն եզրակացության, որ որոշ բնակելի տեղանքներում խոնավության մակարդակը զգալիորեն բարձր է նորմայից:
Ահա թե ինչու չի կարելի լվացքը չորացնել սենյակում.
Գիտական հետազոտություններում մասնակցել է մոտ 100 ընտանիք, և, ինչպես պարզվել է, տնային տնտեսուհիների 87 %-ը նախընտրում է սենյակում չորացնել լվացքը, հատկապես, ցուրտ եղանակին:
Խնդիրն այն է, որ գոլորշին բարձրացնում է սենյակում խոնավության մակարդակը՝ մինչև 30 %: Այդպիսով ռիսկի խմբում են հայտնվում այն մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, օրինակ, ասթմա կամ ալերգիկ հիվանդություններ:
Նրանք, ովքեր թույլ դիմադրողականություն ունեն, պետք է լվացքը չորացնեն դրսում: