Արկադի Փելեշյանը կրկին անպատիժ կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 5-ին` Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից երեք օր անց, «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:

Փելեշյանին մեղադրանք էր առաջադրվել ծեծի հատկանիշներով, նա ստորագրությամբ ազատ էր արձակվել իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ որոշ ՀՀԿ-ականների միջնորդությամբ: Ծեծի ենթարկված հոգեւորականը երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Փելեշյանը նախօրեին այցելել է իրեն եւ ներողություն խնդրել կատարվածի, իսկ ավելի կոնկրետ` իրեն ծեծելու համար:

Մեր հարցին՝ Փելեշյանը նշել է, որ զղջո՞ւմ է կատարվածի համար, Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, միայն ասում էր, որ խորապես ներողություն է խնդրում: Ես զգացի, որ նա իրոք զղջում է եւ հետագայում այլեւս նման բան չի անի»:

Ըստ երեւույթին՝ քրեական գործը կկարճվի, եւ քրեական անցյալով ու ներկայով հայտնի Արկադի Փելեշյանը կրկին անպատիժ կմնա:




Լրահոս