Ինչ են իրականում իրենցից ներկայացնում ՊՈԱԿ-ները. ստվերային գործառույթների հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում գործող նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների ենթակայությամբ գործում են բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ: Վերջիններիս գործառույթները, որպես կանոն, մնում են ստվերում: Սա այն դեպքում, երբ իրականում այդ կառույցները վաղուց վերածվել են պետական կառավարման համակարգի չարորակ ուռուցքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ների աշխատակիցների մի զգալի մասն իրականում տվյալ գերատեսչության աշխատակցի պարտականություններ է իրականացնում:

Պարզապես ՊՈԱԿ-ը ձեռնտու է աշխատողի համար, քանի որ ի տարբերություն քաղծառայողների՝ ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Մինչդեռ իրականում աշխատակիցներին գրանցում են ՊՈԱԿ-ում, բայց նրանք փաստացի աշխատում են նախարարությունում: Սակայն, ի տարբերություն նախարարության աշխատակիցների, նրանք քաղծառայողներ չեն, հետեւաբար նրանց ազատելն ավելի հեշտ է: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ները վաղուց վերածվել են քաղծառայության համակարգը շրջանցելու հնարավորություն ընձեռող հարմարավետ գործիքի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս