Ծառուկյանի վերադարձի որոշումը վրդովվեցրել է ՀՅԴ-ին. նրանք որոշել են դիմել Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ». Թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելագույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին: Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել:

ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ նման բան չի կարող լինել եւ չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվածությունների խախտում:

Կուսակցական հանդիպման ժամանակ անգամ որոշում է կայացվել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ գնալ Սերժ Սարգսյանի մոտ եւ ներկայացնել իրենց կատեգորիկ դեմ դիրքորոշումը Ծառուկյանի վերադարձի հետ կապված: Բացի այդ, ՀՅԴ-ն կարծում է, որ նախագահը պարտավոր է իրենց կարծիքն էլ հաշվի առնել նման որոշումներ ընդունելիս:

Սակայն, մեզ հասած տեղեկություններով, երեկ այդ հանդիպումը չի կայացել: ՀՅԴ-ի այս խուճապահար վարքագիծը փաստում է, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է իրենց վերջը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս