Չենք տեսնում առողջապահությանը նվիրված ծրագրային կետեր. առողջապահության նախկին նախարարը` կառավարության ծրագրի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահությունը հիվանդապահություն չէ, ես երկար ժամանակ դա շեշտում եմ: Մենք չենք տեսնում առողջապահությանը նվիրված հայեցակարգային, ծրագրային կետեր, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրի առողջապահական հատվածին, այսպիսի կարծիք արտահայտեց  ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

«Բարելավել պետք է, բայց ինչ ճանապարհով, ինչ գործիքներով և ինչ ժամկետներում: Եթե նման ձևակերպումներ լինեին, մենք կկարողանայինք հետևություններ անել, դիտարկումներ իրականացնել և գնահատել, որ առողջապահության նախարարությունը մեզ ներկայացնեն հստակ ծրագիր` համապատասխան ցուցիչներով», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս