
Բաքվի Ղարադաղի շրջանում հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում սպանվել է «Օմար» մականունով ահաբեկիչը, փոխանցում է Minval.az-ը:
Ադրբեջանի ԱԱծ-ի աշխատակիցները պարզել են, որ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 21-ամյա Գուլիևը ցանկանում էր պայթեցնել Բաքու-Ստամբուլ ավտոբուսը:
Ավտոբուսի պայթեցումը կանխվել է, ահաբեկչին վնասազերծել են:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Գուլիևից բացի ձերբակալվել է ևս մեկ ահաբեկիչ: