Փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հանրությունը դեպի ավտորիտար համակարգը. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկն էլ ընտրված լրագրողների հետ վարչապետի հարցազրույցն էր.  «Քաղաքական տեսանկյունից անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններից էր, այսպես կոչված, նոր կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը և նոր վարչապետի մամուլի ասուլիսն ընտրված լրագրողների հետ անցկացնելը: Այս իրադարձությունները մատնանշում են, որ Հայաստանի Հանրապետությունում ավտորիտար համակարգը չի փոխվում, շարունակում է մնալ, ուղղակի փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հանրությունը դեպի ավտորիտար համակարգը»:

Այլապես, ըստ նրա, կառավարության ծրագրում կներառվեին դրույթներ գաղտնազերծման մասին, քանի որ խորհրդային ՊԱԿ-ը շարունակում է գործել ՀՀ-ում և, հետևաբար, մենք անկախ քաղաքականություն վարելու հնարավորություն դեռ չունենք:

Զ.Փոստանջյանը նշեց, որ կառավարության ծրագրում ազգային անվտանգության նոր հայեցակարգի ընդունում չկա ծրագրում, մինչդեռ ՀՀ-ն պետք է ունենա ռազմական փոխօգնության պայմանագիր Արցախի հետ, մեկ իրավական և դրամական միավորի տարածք պետք է ունենանք, նաև բանակցելու խնդիր պետք է դրված լիներ ծրագրում, որը՝ չկա:

Հարցին, քաղաքական կյանք Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանել է. «Գուցե համակիրների համար նրա վերադարձի անհրաժեշտություն կա, բայց ես նրա համակիրը չեմ: Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտություն կա»:




Լրահոս