Ղարաբաղաադրբեջանական սահմանագծում պարբերաբար լարվածության աճ լինում է: Ապրիլի չորսից հետո բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ ցանկացած լարվածություն կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հնարավոր ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսմանը, նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա ասաց, որ այս փուլում, հաշվի առնելով մի քանի հանգամանքեր, լայնածավալ ռազմական գործողությունները բացառվում են. «Առաջինն այն է, որ մեր պաշտպանական ուժերը լռիվ պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կարող են ոչ միայն հակահարված տալ, այլև կանխարգելել: Ադրբեջանն այդ մասին տեղեկացել է ամենաբարձր մակարդակով, նկատի ունեմ պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի արած հայտարարությունը:
Չմոռանանաք նաև, որ, թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում, և թե՛ Ադրբեջանում, սպասվում են ընտրություններ: Այդ ամեն ինչը նրա նախանշանն է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների չի գնա»:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` ապրիլյան դեպքերից հետո հայկական կողմը դասեր քաղել է և պատրաստ է հակահարվածի. «Մեր պաշտպանական դիրքերը մի քանի անգամ ուժեղացվել են և այլևս ոչ մեկը չի ապրում Ադրբեջանի այն իլուզիաներով, թե կարող են տիրանալ մեր հողերին»:
Լիլիթ Շաբոյան