
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի Մոսուլ քաղաքում 22 խաղաղ բնակչի է մահապատժի ենթարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Al Sumaria հեռուստաալիքին:
ԱՄՆ բանակի գեներալ Ջոզեդ Վոտելի խոսքով՝ Մոսուլի ազատագրման օպերացիայի սկզբից 800-900 գրոհային է լիկվիդացվել:
«Ահաբեկիչներն էլեկտրականության միջոցով 22 բնակչի են մահապատժի ենթարկել՝ նրանց մեղադրելով հատուկ ծառայությունների և քրդերի հետ կապի մեջ»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը:
Հոկտեմբերի 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման ռազմական օպերացիայի սկզբի մասին: