Հոլիվուդում Ազնավուրին Պատվո աստղ են շնորհել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդում բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mail­-ը:

«Ֆրանսիացի երգող լեգենդ Շառլ Ազնավուրին` 20-­րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկին, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում, հոկտեմբերի 27­-ին պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից»,-գրում է լրատվամիջոցը: Ազնավուրը, ում հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա», նշել է, որ «խորապես զգացված է»:

«Ես տարիներ ի վեր գալիս եմ Հոլիվուդ, Միացյալ Նահանգներում շատ եմ աշխատել: ԱՄՆ­-ն շոու­բիզնեսի երկիրն է»,­-AFP գործակալությանն ասել է մեծն շանսոնյեն:
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Ազնավուրն ասել է. «Շատ զվարճալի է այն, որ Թուրքիան կորցրել է ինչ-­որ բան: Նրանք չունեն անգամ
մեկ հայտնի երգիչ, և ես կարող էի լինել Թուրքիան ներկայացնող երգիչ, սակայն այսօր ես ներկայացնում եմ Ֆրանսիան: Այս ամենը ցույց է
տալիս, որ ցեղասպանության իմաստ չկա, քանի որ միշտ լինում են վերապրածներ»,­-ասել է նա:

1

Daily Mail­-ը նշում է, որ 80 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը գրել է հարյուրավոր երգեր, աշխարհում վաճառել է 100
միլիոնից ավելի ձայնագրություններ: Նա շարունակում է մնալ էներգիայով լի և նշում, որ բազմության առաջ դեռ հուզմունք է զգում: «Կարծես հանդիպելիս լինեմ իմ ընտանիքին` անկախ հանգամանքից, թե նրանք իտալացի են, իսպանացի, թե որևէ այլ երկրից: Հանդիսատեսն իմ ընտանիքի մասն է: Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ ամենաերջանիկն եմ զգում»,­-ասել է Ազնավուրը:

2

Շանսոնյեն ընդգծել է, որ իր անելիքները դեռևս ավարտված չեն: «Ես միշտ առջևում ունեմ 40 երգ: Ես ամեն օր գրում եմ»,­-ընդգծել է նա:




Լրահոս