
«Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի ուղեկցությամբ, մոսկովյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: