
Եթե վարչապետը կամ Կառավարության անդամները ցանկություն հայտնեն դառնալ ՀՀԿ անդամ, հարցը կքննարկվի և կկայացվի որոշում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, պատասխանելով հարցի` հնարավո՞ր է ՀՀԿ համագումարի ժամանակ որոշում կայացվի նրանց ՀՀԿ դառնալու մասին, նման կերպ արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հավելելով, որ նման դիմումներ դեռ չեն ստացել:
Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցին, Բաղդասարյանը նշեց, որ դա Ծառուկյանի որոշելու խնդիրն է: Բաղդասարյանն ասաց, թե յուրաքանչուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքական դաշտ և կարիքի լինել- չլինելը որոշում է ժողովուրդը: