
Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո ՊՍԺ-ն շարունակում է հարձակվողի փնտրտուքները: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը չհաջողելուց հետո նրանք կենտրոնացել են Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի վրա:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի նախաձեռնությունը ՊՍԺ-ի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտինն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 100 միլիոն եվրո հրաժարագին ունեցող ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»: