Պայթեցված տպարանին կփոխարինի հյուրանոցային համալիրը. ինչու քանդվեց այն. մանրամասներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում պայթեցման միջոցով քանդվել է մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը: Այն բուռն քննարկումների առիթ դարձավ, շատերը նշեցին, որ շենքի քանդման մասին պատշաճ իրազեկում տեղի չի ունեցել, այս մասին չի հերքում նաև քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, սակայն նա նշեց, որ իրազեկումն արդեն ԱԻՆ-ի լիազորությունների մեջ է մտնում:

Տպարանի սեփականատեր Գենատի Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խախտվել է նաև փոշու մակարդակի օրինական չափը, որի համար հայցեց քաղաքացիների ներողամտությունը:

Երևանի գլխավոր ճարտարապետը նշում է առաջին տպարանի շենքն այլևս սեյսմակայուն չէր, իսկ նորակառույցը կհամապատասխանի անհրաժեշտ չափանիշներին:

Առաջին տպարանի հին շենքին կփոխարինի նորակառույց բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս