
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալելու է «Գրանադա»-ին: Կատալոնական ակումբը կորստով է մոտենում այդ խաղին:
«Sport.es»-ը հայտնում է, որ «Գրանադա»-ի հետ խաղը բաց է թողնելու Արդա Թուրանը: Վերջինս վնասվածք է ստացել Կատալոնիայի Սուպերգավաթի՝ «Էսպանյոլ»-ի հետ խաղում: Հավելենք, որ «Բարսելոնա» – «Գրանադա» խաղը կայանալու է հոկտեմբերի 29-ին: