«Մոսկվայի օրերը Երևանում». մեկնարկել են 5-րդ մանկապատանեկան խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրով մեկնարկել են 5-րդ մանկապատանեկան խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո պայքարի մեջ են մտել Երևանն ու Մոսկվան ներկայացնող ազատ ոճի ըմբշամարտի պատանի մարզիկները: Այսօր Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է նաև երկու մայրաքաղաքների պատանի շախմատիստների մրցաշարը: Հոկտեմբերի 29-ին էլ միմյանց միջև հարաբերությունները կպարզեն երևանցի և մոսկվացի ձյուդոիստները: Նույն օրը «Դինամո» մարզահամալիրում կկայանա մասնակիցների պարգևատրման և խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, մարզաձևերում հաղթող թիմերը՝ գավաթներով, ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող մարզական թիմը՝ գլխավոր մրցանակ գավաթով։




Լրահոս