ՀՅԴ-ն փնտրտուքների մեջ է. ինչ կլինի Շիրակի մարզպետի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն ձախողվել էր, ակնարկել էր, որ իրենց կուսակից մարզպետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի:

Երեկ «Ժողովուրդ» ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից փորձեց պարզել՝ ի վերջո, ինչ են որոշել` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ կարվի, թե կշարունակի պաշտոնավարել: Սակայն նա հավաստիացրեց, թե դեռ քննարկում են: Իրականում, մարզպետը հրաժարվել է դիմում գրել, բացի այդ, ՀՅԴ-ում չգիտեն՝ խնդիրն ինչպես լուծել, քանի որ չունեն մարզպետի ցանկալի թեկնածու:




Լրահոս