
Մենք առաջիկա երեքշաբթի կունենանք մամուլի ասուլիս` նվիրված ճանապարհային քարտեզի պարզաբանմանը: Այս պահին ասեմ, որ ճանապարհային քարտեզն առաջիկա ժամանակների աշխատանքային ծրագիրն է: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզի մասին, նշեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Ծրագիրը ենթադրում է երեք փուլ: Առաջինն իշխանափոխության իրականացման փուլն է, երկրորդը`իշխանափոխությունից հետո մինչև նոր հանրապետության ստեղծումը, իսկ երրորդը` սկիզբ կդրվի Հայաստանի նոր հանրապետության», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան