
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: