
ArmLur.am-ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Պատճառն այն է, որ նա միջնորդել է և կապ ստեղծել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի ու կաշառք տվողի միջև:
Հիշեցնենք, որ երեկ կաշառքի պահին ձերբակալվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: