ՀՀ կրթության և գիտության փոխնախարարն աշխատում է իրեն չխնայելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, որ այս գերատեսչության հնաբնակներից է, միաժամանակ աշխատում է նաեւ մի քանի այլ վայրերում: «Ժողովուրդ»-ը փոխնախարարից փորձեց պարզել, թե ինքը ինչպես է հասցնում կատարել փոխնախարարի իր աշխատանքային պարտականությունները: Հարցին ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց. «Ես հիմա կոնֆերանսի եմ, Ջերմուկում եմ: Ես տարբեր վայրերում չեմ աշխատում: Միայն աշխատում եմ որպես փոխնախարար, կարող եք գալ եւ ստուգել. առավոտից երեկո ես որպես փոխնախարար եմ: Նաեւ զբաղվում եմ գիտությամբ»:

«Ժողովուրդ»-ը Մանուկ Մկրտչյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ վերջինս անցած տարվա ընթացքում երեք վայրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր մոտ 9 մլն դրամ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ Մկրտչյանի՝ ԿԳՆ-ում երկարակեցության «արժանիքներից» մեկն էլ Սերժ Սարգսյանի մանկության ընկերը լինելն է: Սակայն այդ լուրերի առնչությամբ նրա պատասխանն այսպիսինն էր. «Չէ, այնքան հաճելի բան ասացիք, բայց ես եւ նա տարբեր տեղերից ենք»:




Լրահոս