
Daily Mail-ը հայտնում է, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը տրանսֆերի համաձայնություն է ունեցել Լոնդոնի «Արսենալ»-ի հետ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» 7,8 միլիոն եվրո շատ է առաջարկել:
Մխիթարյանը նաեւ հավաստիացում է ստացել, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի շատ խաղային ժամանակ կստանա, քան ֆրանսիացի Արսեն Վենգերի ղեկավարած «Արսենալում»: