«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ-ի հետ համագործակցված, դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու շուրջ: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որն ասաց, թե նման բան չկա: Սակայն նման բանակցության հնարավորությունը չբացառեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, ով իր առջեւ խնդիր է դնում իրական իշխանափոխության»:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն էլ նշված լուրերի առնչությամբ ասաց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում վառ երեւակայության մեջ են այդ լուրերը ծնվում եւ հետո համապատասխանաբար շրջանառության մեջ դրվում: Ինչ-որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում էր փոխանցել քաղաքականություն վերադառնալու թեմայի հավանականության վերաբերյալ, ինքն արդեն իսկ ասել է: Այս պահին ես նման գործընթացի մասին որեւէ տեղեկատվություն չունեմ, այսինքն՝ գործնական գործընթացի, որի մասին Դուք հիմա մատնանշում եք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: