«Ընտրյալները» կանչվում են նախագահական. Սերժ Սարգսյանը որոշել է երեք կանանց ճակատագիրը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ի «հասարակ մահկանացուներն» անհամբեր սպասում են կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին՝ ակնկալելով դրանից որոշակիություն, առանձին-առանձին Բաղրամյան 26 են կանչվում «ընտրյալները»։ Առաջին այցելուները գործարարներն են, նրանցից հետաքրքրվում են՝ ինչ ցանկություն և հնարավորություններ ունեն, ու ըստ այդմ էլ՝ համապատասխան ցուցումներ տալիս։

Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է 3 կանանց հարցում. 2017-ի խորհրդարանում կլինեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արդարադատության գործող նախագահ Արփինե Հովհաննիսյանը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Նոր Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցական ցուցակների առնվազն մեկ քառորդը կին պետք է լինի։ Ընդ որում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր քառյակում մեկական՝ 1-4, 1-8, 1-12»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս