Armenian text to speach

ԵՊՀ ռեկտորը՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց, որ իրենք օրենսդրական նախագիծ են պատրաստում, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: «Նախաձեռնությանը մոտենում եմ միանգամայն հանգիստ, եթե կա բացառություն, որը մեզ անհրաժեշտ  է, եթե երկրի նախագահին չվերաբերի, որովհետեւ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահն է, դա առանձնահատուկ կարգավիճակ է»,- պատասխանեց Սիմոնյանը:

Բայց երբ նրանից հետաքրքրվեցինք, թե այսինքն՝ ինքը դե՞մ է, նա ավելի հիշեց, որ ինքը չի կարող դեմ լինել: «Ես դեմ արտահայտելու ինչ բան ունեմ, ինչ իրավասություն ունեմ, եթե կառավարությունը այդպիսի որոշում ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես արտահայտում եմ իմ կարծիքը»,- պատասխանեց Սիմոնյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս