Կարևորը՝ Վահան Մարտիրոսյանն ու Հայկ Ֆարամազյանը մայր ու աղջիկ չեն. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների  համաձայն , տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է «Ռոստելեկոմ» ընկերության իր նախկին գործընկերներին տեղավորել բարձր  պաշտոնների: Հայկ Ֆարամազյանին՝ ՊԵԿ-ում վարչության պետ դարձնել, Արա Յաղջյանին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական:

«ՉԻ»- «Հա, բայց լրատվամիջոցներն ինչո՞ւ են իրար խառնվել: Կարևորը, որ Վահան Մարտիրոսյանն ու Հայկ Ֆարամազյանը մայր ու աղջիկ չեն, իսկ կառավարությունն էլ դպրոց չէ: Իսկ Կարեն Կարապետյանը միայն մայր ու աղջկա՝ նույն դպրոցում աշխատելն էր անթույլատրելի համարել:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պետական մարմիններն առաջիկայում մտադիր են փոխել կապի օպերատորին և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, ապա դա նույնպես հասկանալի է: Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս