
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել վերսկսել ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները սիրիական Հալեպ քաղաքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինը աննպատակահարմար է համարում ներկա պահին Հալեպի ավիահարվածների վերսկսումը: Նախագահը հնարավոր է համարում հումանիտար դադարի շարունակումը՝ վիրավոր զինյալների դուրսբերումը , որոնք լքում են քաղաքը: Կարևոր է , որպեսզի մեր ամերիկացի գործընկերները նույնպես կատարեն իրենց պարտավորությունները՝ այսպես կոչված չափավոր ընդդիմության և ահաբեկչական խմբավորումների առանձնացման հարցով»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ հետագա գործողությունները կծավալվեն՝ կախված իրավիճակից:
Կրեմլում պարզաբանել են, որ Պուտինի առաջնահերթ նպատակը վիրավորների դուրսբերումն է: