
Ընթացիկ տարվա մարտի 30-ին քաղաքագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջիկա օրերին կավարտվի:
Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց մեղադրյալներից Արթուր Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը եւ պատմել, որ սպանությունը կատարել է հանցագործության համակատարող Գեւորգ Զոհրաբյանի ներկայացրածով: Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը զղջացել է կատարվածի համար:
Հիշեցնենք, որ Արթուր Միհրանյանին եւ Գեւորգ Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից շահադիտական նպատակներով սպանություն կատարելու հատկանիշներով: Նրանց սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: