Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը` մայրական մահացության դեպքերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մենք ունենք մահացության, ծնելիության դեպք, ապա անպայման պետք է ժամանակի մեջ դիտարկենք ցուցանիշները, և այդ ցուցանիշը պետք է ագրեգացված ներկայացնել: Մենք վերջին ժամանակաշրջանում մեծ տատանումների մայրական մահացության չունենք: Աստիճանաբար, տարեցտարի մենք ունենք հակառակը՝ նվազում: Մայրական մահացության թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ:

«Կոնկրետ դեպքերը դրանք մասնագիտական են, հուզական  և այլն: Մենք ունենք տարեցտարի բարելավվող ցուցանիշներ, բայց չենք կարող համեմատվել զարգացած երկրների հետ, բայց ԱՊՀ երկրների շրջանակում կարելի է համարել մեր բնակչության առողջության ցուցանիշները լավագույն են»,-նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս