
Չիկագոյի օդանավակայանում թռիչքի ժամանակ այրվել է American Airlines ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռը, փոխանցում է Reuters-ը:
Ինքնաթիռում 161 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է գտնվել: 22 մարդ տուժել է:
Թռիչքը չեղյալ է հայտարարվել շարժիչի խափանման պատճառով:
Ականատեսները ֆիքսել են ինքնաթիռի այրման պահը: