
«Յուվենտուս»-ը ծրագրել էր հաջորդ ամռանը հրավիրել «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին: 2017 թվականի հունիսին 33-ամյա ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ:
Դե Ռոսսին հրաժարվել է այդպիսի տարբերակից: Ամենայն հավանակնությամբ, նա նոր պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ` ևս մեկ սեզոն այն երկարաձգելու հնարավորությամբ:
Նաև հնարավոր է, որ իտալացին կտեղափոխվի խաղալու MLS-ում. նրա հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան մի քանի ակումբներ: