Ֆիլմի մասին՝
Նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներն էին: Չինաստանը օկուպացվել էր ճապոնացիների կողմից: Գրաֆ անվամբ հայտնի հանցագործը առաջարկում է Սոկա անունով աղքատ աղջկան մասնակցել մի գործի՝ խոստոնալով խոշոր եկամուտներ: Խորամանկ տղամարդու ծրագիրը հետևյալն է՝ հսկա ապարանքում, արտաքին աշխարհի հետ շփումից մեկուսացած, ապրում է մեծահարուստ ճապոնուհի Հիդեկոն: Մինչդեռ նրա մորեղբայրը, հսկելով աղջկա յուրաքանչյուր քայլը, շատ հազվադեպ է միջոցառումներ կազմակերպում, որոնց կմասնակցեն տեղի արիստոկրատները:
Գրաֆը որոշել է հմայել Հիդեկոյին, փախչել նրա հետ Ճապոնիայի, ամուսնանալ, նրան հոգեկան հիվանդ անվանել, տեղափոխել հոգեբուժարան և տիրանալ ողջ հարստությանը: Իսկ Սոկեն պետք է նրան օգնի՝ Հիդեկոյի մոտ աղախին աշխատելով: Նա այդպես էլ անում է: Սակայն պատահաբար Գրաֆի իդեալական ծրագիրը վտանգվում է:
Անվանումը՝ Աղախինը
Օրիգինալ անվանումը՝ Ah-ga-ssi (The Handmaiden)
Թողարկման տարեթիվը՝ 2016
Ժանր՝ դրամա, մելոդրամա
Ռեժիսոր՝ Պակ Չխան-ուկ
Դերերում՝ Կիմ Մին-հի, Կիմ Տհե-րի, Խա Ջոն-ու, Չո Ջին-ուն, Կիմ Հէ-սուկ, Մուն Սո-րի, Լի Յոն-նյո, Լի Դոն-խվի, Յու Մին-չխե, Չո Ին-հյոն
Թրեյլեր`