Ռուսաստանը միջազգային դատերի ժամանակ չունի. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանում արդարության հասնելը երկար գործընթաց է, որի ժամանակը Ռուսաստանը չունի: Այժմ կարևոր է հերքում տրամադրել Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծման հարցում անապացույց մեղադրանքներին, փոխանցում է Life.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:

Նա նաև մեկնաբանել է միջազգային դատարան Ռուսաստանի հնարավոր դիմումը:

«Դատարանը երկարատև և ծախսատար գործընթաց է, որը կհանգեցնի այն արդյունքին, որի մասին մենք այսօր խոսում ենք, առասպելի մերկացմանը: Սակայն մեզ համար ձեռնտու է ձեռքի տակ ունեցած փաստերով հերքել այդ տեղեկատվական արտահոսքերը, քան արդարության հասնել դատարաններում»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար ժան-Մարկ Էյրոն Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայում դպրոցի ռմբակոծության մեջ: Զախարովայի խոսքով՝ նա պետք է իր բառերը հետ վերցնի:




Լրահոս