Մորը ծեծելու համար դանակահարել է նրա սիրեցյալին. վերջինս արնաքամ լինելով մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաֆայել Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցում ապօրինաբար Վահան Աղաջանյանին, կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել. վերջինս արյան կորստից մահացել է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Պարզվել է, որ Մկրտումյան եղբայրները գնացել են ՌԴ արտագնա աշխատանքի, և այդ ընթացքում նրանց մայրը որոշել է ամուսնանալ Վահան Աղաջանյանի հետ և գնալ ԱՄՆ:

Տղաները Հայաստան վերադառնալով սկսում են հետևել մորը, Ռաֆայելը նկատում է, թե ինչպես է Աղաջանյանը ծեծում մորը:

Վրեժխնդիր լինելու համար հաջորդ օրն այցելում է նրա բնակարան և դանակի բազմաթիվ հարվածներ հասցնում:

Վերջինս անօգնական վիճակում գտնվելով, արնաքամ է եղել և մահացել:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշել է ամբաստանյալ Ռաֆայել Մկրտումյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով:




Լրահոս