Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հորդորում է հայ երկրպագուներին ամեն անհաջողության դեպքում «չհարձակվել» մարզչի վրա: «Մեր հավաքականի երկրպագուները թույլ չեն տալիս մեր մարզչին աշխատել: Երկրպագուները դեռևս խաղի մեկնարկային րոպեներին գոռում են «Սուքիասյան, հեռացիր»: Այնպես են անելու, որ ոչ մի մարզիչ չցանկանա հավաքականը գլխավորել: Ինչպես հիմա Վարդան Մինասյանը չի ցանկանում հավաքականի մասին լսել: Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը պետք է բոլորին հաղթի, դա հնարավոր չէ, բայց ցանկալի է: Մեր երկրպագուները փորձանք են դարձել հավաքականի գլխին: Հավաքականի վատ խաղի օբեկտիվ պատճառներ կան», «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը երկրպագուներին հորդորեց միանգամից «չհարձակվել» մարզչի վրա: Խոսելով հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների մասին՝ Հայրապետյանն ասաց. «Այն ֆուտբոլիստներն, ովքեր կխախտեն հավաքականի կարգապահությունը, չեն հրավիրվի թիմ, օրինակ՝ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը: Որքան էլ մարզիչը ցանկանա, դա իմ իրավունքն է և ես կարող եմ թույլ չտալ», ընդգծեց Հայրապետյանը: Անդրադառնալով Ռումինիայի հետ կայացած խաղի ժամանակ ոստիկանության կողմից ռումինացի երկրպագուներից վերցված պաստառին, որի վրա անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը, Հայրապետյանը մասնավարոպես ասաց. «Կարող էինք այդ պաստառը չվերցնել և որակազրկվել ՈՒԵՖԱի և ՖԻՖԱի կողմից: Կորազարկվեր մեր միակ մարզադաշտը, որը համապատասխանում է միջազգային նորմերին»: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի նոյեմբերի 11-ին՝ մրցելով Չեռնոգորիայի հետ: