
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության նոր պետին ներկայացնելու ժամանակ ցուցադրվել է հետախուզության խորհրդանիշը, փոխանցում է Rusvesna-ն:
Խորհրդանիշի վրա պատկերված է հետախույզ բուն, որը սրով հարձակվում է Ռուսաստանի վրա: Միջոցառումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այսօր սոցցանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է ագրեսիվ բուն: