Կատալոնական «Բարսելոնա»-ն աջ եզրային պաշտպան է փնտրում և դիտարկում է անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Նաթանիել Քլայնի տրանսֆերը գնելու տարբերակը:
Marca-ն հայտնում է, որ այդ դիրքում ամրապնդվել է Սերժի Ռոբերտոն, սակայն նրան փոխարինող Ալեիշ Վիդալը խնդիրներ ունի և կարող է լքել ակումբը գալիք տարվա հունվարին: Կատալոնական ակումբի վերջին հանդիպումները ցույց են տվել, որ Վիդալի փոխարեն այդ դիրքում կարող են հանդես գալ Խավիեր Մասկերանոն և Ռաֆինյա Ալկանտարան, սակայն այդ դիրքում ևս մեկ ֆուտբոլիստ է հարկավոր: